ՀԷՑ-ում կայանատեղիների «մուխլոժի» արդյունքում բաժանորդներիս հաշվին տարեկան 140 մլն դրամ գրպանելը առերևույթ փողերի լվացման հատկանիշներ է պարունակում․ Իոաննիսյան

ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


ՀԷՑ-ում կայանատեղիների «մուխլոժի» արդյունքում բաժանորդներիս հաշվին տարեկան 140 միլիոն դրամ գրպանելու սխեման առերևույթ փողերի լվացման հատկանիշներ է պարունակում։


Դատաիրավական համակարգը պետք է իրավական գնահատական տա այս սխեմային։


ՀԷՑ-ից գողանալը, մեծ հաշվով, բյուջեից գողանալուց ոչինչով չի տարբերվում։ Երկուսն էլ մեր գրպաններից է։