Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևանի գնդի պարեկները հունվարի 31-ին՝ ժամը 21:45-ի սահմաններում, Ազատամարտիկների փողոցում նկատել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա, որի վարորդը ակնհայտ դրսևորում էր հակաիրավական վարքագիծ․ կատարում էր «դրիֆթ»։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
«Մայրաքաղաքի պարեկները 31-ամյա վարորդին մեքենայով հանդերձ տեղափոխել են Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Մի տեսանյութ էլ տարածվել էր համացանցում, որում երևում էր, թե ինչպես է «Նիվայի» վարորդը «դրիֆթ» անում Մարտունի քաղաքում։ Այս դեպքում էլ Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են մեքենան և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։