WhatsApp հավելվածում Ռոմանոս Պետրոսյանի անունով և լուսանկարով կեղծ օգտահաշիվ է բացվել

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Հարգելիներս, հենց նոր ինձ հայտնի դարձավ, որ WhatsApp հավելվածում իմ անունով եւ լուսանկարով ԿԵՂԾ օգտահաշիվ է բացված, որի միջոցով տարբեր քաղաքացիների գրություններ է ուղարկվում՝ ակնհայտ առերեւույթ խարդախության կամ ինձ անհայտ այլ նպատակներով։

 

Խնդրում եմ անտեսե՛ք նման օգտահաշիվներից Ձեզ ուղղված գրությունները եւ արգելափակե՛ք այդ օգտահաշիվները։

 

Հ.Գ. Իմ անձնական հեռախոսահամարը վերջին 15 տարիներին մնացել է նույնը, եւ բոլորը՝ ում երբեւէ անհրաժեշտ է եղել ինձ հետ կապ հաստատել այդ եղանակով, տիրապետում են այդ հեռախոսահամարին։


Շնորհակալություն։