Ռուսաստանը
պարբերաբար լսում է տարօրինակ հայտարարություններ Հայաստանի դեմ «հյուսիսից մտացածին
գրոհների» մասին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ
Լավրովը՝ Մոսկվայում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ
բանակցությունները բացելով։
«Մեզ
համար փոքր-ինչ տարօրինակ է պարբերաբար հայտարարություններ լսել այն մասին, որ
հյուսիսից ինչ-որ միֆական գրոհներ են պատրաստվում Հայաստանի դեմ, որ Հավաքական
անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից առկա են էկզիստենցիալ սպառնալիքներ»,-
ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Ռուսաստանի
արտաքին գործերի նախարարը անդրադարձել է նաև հիբրիդային սպառնալիքների վերաբերյալ
Երևանից հնչող հայտարարություններին։ Նա նշել է, որ Եվրամիությունը Հայաստանին
մշտապես դնում է պարտադիր ընտրության առաջ՝ լինել Ռուսաստանի հետ լինել, թե իրենց։
«Եվրամիությանն անդամակցությունը անհամատեղելի է ԵԱՏՄ-ի հետ, բայց Ռուսաստանը
կհարգի Հայաստանի ընտրությունը»,- հավելել է նա։