«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը համալրվում է նոր ու ժամանակակից բժշկական սարքավորումներով. Ավինյան

Որակյալ բժշկական օգնությունն սկսվում է վստահելի պայմաններից և ժամանակակից հնարավորություններից։


Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ տեղեկացնելով, որ վերանորոգման և բարեկարգման աշխատանքներին զուգահեռ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը համալրվում է նոր, ժամանակակից բժշկական սարքավորումներով, որոնք նպաստում են ավելի արագ և ճշգրիտ ախտորոշմանը, արդյունավետ բուժմանը և երևանցիների անվտանգ սպասարկմանը։


«Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն ներդրումներ է կատարում բուժհաստատությունների զարգացման մեջ, որպեսզի յուրաքանչյուր երևանցի ստանա ժամանակակից և որակյալ բժշկական սպասարկում»,- ասվում է գրառման մեջ։