Հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին. նախնական տեղեկությամբ՝ հրացանով ինքնասպան է եղել

Փետրվարի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։


Այդ օրը՝ ժամը 00:40-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում հերթական տեղեկություններն են ստացվել, որ իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքի տներից մեկի բակում երեխայի դի կա։


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված հասցե է ժամանել ոստիկանության խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ 


Ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում՝ զրուցարանի մոտ՝ ճոճաթոռի վրա, հայտնաբերել են նույն տան բնակիչ 15-ամյա տղայի դի՝ աջ քունքային հատվածում կրակոցի հետքով։


Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «ինքնասպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։


Ոստիկաններն ու քննիչները մահացածի մարմնի մոտ հայտնաբերել են օդաճնշիչ հրացան, որով ըստ նախնական տեղեկությունների՝ տղան ինքնասպան է եղել։


Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։


Մահացածը սովորում էր Հայաստանում հայտնի համալսարաններից մեկի 1-ին կուրսում։