ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը հունվարի 1-ի դրությամբ աճել է

ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2026թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 3 մլն 97  հազար մարդ՝ 2025թ. 3 մլն 76 հազար 2 հարյուրի համեմատ: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկանքից։


2025թ.-ին նորածինների սեռերի հարաբերակցությունը կազմել է 110.2 տղա 100 աղջկա հաշվով՝ 2024թ.-ի 109.7-ի համեմատ:  2025թ. հունվար-դեկտեմբերին ծնվել է 15 հազար 246 աղջիկ, 16 հազար 796 տղա։


2025թ. հունվար-դեկտեմբերին գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ գրանցվել է ամուսնալուծության 353 դեպք, իսկ 2024թ. հունվար-դեկտեմբերին՝ 306 դեպք: