Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ
եպիսկոպոս Սարոյանը երեկ մի ուշագրավ հայտարարություն արեց, համաձայն որի՝ 2018 թվականին
հայ եկեղեցին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի կանոնադրությունը գրանցել է իբրև
Հայ առաքելական ուղղափառ եկեղեցի։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հետ։
«Իրապես շատ շոկային հայտարարություն
էր, մի պահ չէիր հասկանում՝ ինչ է տեղի ունենում իրականում, բայց երբ սկսում ես դեպքերին
դանդաղ, հերթականությամբ նայել, հասկանում ես՝ ինչքան երկար ժամանակ են մարդիկ աշխատել
այլ երկրի կազմակերպությունների հետ։ Եվ հասկանալով, թե 2018 թվականի հեղափոխությունն
ինչպիսի ժողովրդավարական կարգեր է հաստատել, սկսել են գործընթացն այլ ուղղությամբ տանել»,-
ասաց պատգամավորը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ՌԴ
այցի ֆոնին Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է անցկացվել՝ ի պաշտպանություն
Հայ Առաքելական Եկեղեցու։ Այս առնչությամբ պատգամավորն ասաց, որ միշտ ուզում են ֆոն
ստեղծել, թե պայքար է իշխանության և եկեղեցու միջև։
«Բայց իրականում մենք միշտ ենք
ասել՝ սա հանուն եկեղեցու պայքար է։ Այսինքն՝ այն բարենորոգման ծրագիրը, որն ուզում
ենք կյանքի կոչել, միտված է մեր եկեղեցին մաքրելուն և իրապես Հայաստանյայց Առաքելական
եկեղեցին իր հավատավոր հոտին վերադարձնելու քայլ է»,- հավելեց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան