Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իսրայելի բարձրաստիճան զինվորականները իրենց ամերիկացի գործընկերներին հայտնել են, որ իրանական բալիստիկ հրթիռների ծրագիրը էկզիստենցիալ սպառնալիք է երկրի համար, և անհրաժեշտության դեպքում Երուսաղեմը պատրաստ է ինքնուրույն գործել։ Նրանք ներկայացրել են այդ ծրագրի թուլացման օպերատիվ հայեցակարգ, այդ թվում՝ հարվածներ հիմնական արտադրական օբյեկտներին: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը:
«Մենք
ամերիկացիներին ասել ենք, որ հարված կհասցնենք միայնակ, եթե Իրանը հատի մեր կողմից
հաստատված կարմիր գիծը բալիստիկ հրթիռների հարցում»,- ասել է աղբյուրը՝ հավելելով,
որ Իսրայելն առայժմ կարծում է, որ այդ շեմին դեռ չեն հասցրել, բայց Իսրայելը
մշտապես հետևում է Իրանի ներսում տեղի ունեցող իրավիճակի զարգացումներին։