Հայաստանը նախատեսում է տարեկան 2 և ավելի համաշխարհային աստղերի հրավիրել. Պապոյան

Մենք պլանավորում ենք այսուհետ տարեկան մինչև երկու, կամ ավելի նույնիսկ, համաշխարհային աստղեր հրավիրել Հայաստան, որը նաև զբոսաշրջության զարգացման տրամաբանության մեջ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով համաշխարհային աստղերի՝ Հայաստան սպասվող այցերին։ 


Նախարարը հրաժարվեց նշել կոնկրետ անուններ՝ ասելով, որ «կգա ժամանակը՝ կառավարությունը դրա մասին կասի», սակայն ընդգծեց, որ նման միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։