Հրդեհ Ալափարսի անասնագոմերից մեկում. այրվել են անասնակեր, 30 մեղվի փեթակ

Փետրվարի 9-ին՝ ժամը 06։57-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ալափարս բնակավայրի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:



Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։



Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ալափարս բնակավայրի 4-րդ փողոցի տներից մեկի անասնագոմի տանիքում։



Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:50-ին, մարվել՝ 12:58-ին:



Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 120 քմ), ծածկի տակ կուտակած 200 հակ անասնակեր, մոտ 6 խմ վառելափայտ և 30 մեղվի փեթակ:


Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է համայնքին պատկանող մեկ հատուկ տեխնիկա: