22-ամյա Պարգև Հակոբյանի կյանքն
ընդհատվել է Էջմիածնում Գոջի մականունն ունեցող Արման Առաքելյանի որդիների կողմից դաժան
ծեծի ենթարկվելուց 13 օր անց՝ Երևանի «Սուրբ
Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որտեղ այդպես էլ ուշքի չի եկել։ Դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի ապրիլի 23-ին։
Մայրը՝ Աիդա Գրիգորյանը, հիշելով
դեպքի օրը, պատմում է՝ ավագ որդուց է զանգ
ստացել ու շտապել հիվանդանոց՝ արդեն այնտեղ իմանալով մանրամասները։ Հորդառատ անձրև
է տեղացել, ձախ շրջադարձ կատարելիս Պարգևը հանկարծակի ջրել է հարևան մեքենան, որի լուսամուտները
բաց են եղել։ Հետապնդել են, մի քանի հոգով պատճառել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։
Տիկին Աիդան նշում է՝ դժգոհ է
Վաղարշապատի իրավապահների աշխատանքից, 13 օր շարունակ մեղավորներին չեն հայտնաբերել,
ինքն է բողոքել և հասել նրան, որ գործը տեղափոխեն
Երևան։ Դեմ է նաև առաջադրված մեղադրանքին։ Դիմում է վարչապետին՝ խնդրանքով, որ որդու
սպանության մեղավորները պատժվեն ամենախիստ ձևով։