Քաղաքացիակենտրոն լրատվություն
Արարատի համայնքապետարանը Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 35 ամյակին ընդառաջ՝ հայտարարում է Վազգեն Սարգսյանի արձանի նախագծի և մանրակերտի ներկայացման բաց մրցույթ։
Վազգեն Սարգսյանի արձանը նախատեսվում է տեղադրել Սպարապետի ծննդավայրում՝
Արարատ համայնքի Արարատ գյուղի մշակույթի տան դիմացի հրապարակում, որի հիմնարկեքի արարողությունը
տեղի կունենա 2026թ․
սեպտեմբերի
20-22-ն ընկած ժամանակահատվածում:
Հայտերն անանուն կներկայացվեն
մրցութային հանձնաժողովին, որից հետո տեղի կունենան մանրակերտերի ցուցադրությունը և գնահատումը:
Հաղթող հայտի մանրակերտի հիման վրա կիրականացվի արձանի կառուցումը: