Ես իրոք հպարտ եմ, որ ԱՄՆ առաջին փոխնախագահն եմ, որ երբևէ այցելում է այս երկիր. Վենս

 Ես իրոք հպարտ եմ, որ ԱՄՆ առաջին փոխնախագահն եմ, որ երբևէ այցելում է այս երկիր։ Այս մասին ԱՄՆ փոխնախագահ Ջեյսմ դի Վենսը հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում։

 

«Այն, ինչ այսօր այստեղ կատարվում է, սա պատմական նշանակություն ունի: Ես իրոք հպարտ եմ, որ Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահն եմ, որ երբևէ այցելում է այս երկիր։ Ես սպասում եմ վաղվա օրվան, որը կանցկացնեմ ձեր երկրում»,- ասաց Վենսը։