Ամերիկյան տեխնոլոգիաները գալու են Հայաստան. Վենս

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ավարտին են հասցրել քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության բանակցությունները։ Այս մասին Երևանում կայացած համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ 


«Սկզբնական մոտ 5 միլիարդ դոլար ներդրումների մասին ենք խոսում, հետագայում՝ երկրորդ փուլում` ևս 4 միլիարդ: Սա երկուստեք փոխշահավետ իրավիճակ է և՛ Հայաստանի համար, և՛ իմ երկրի համար՝ էներգետիկ անվտանգության, էներգետիկ կայունության։ Խոսքը վերաբերում է փոքր մոդուլային ռեակտորներին»,- մանրամասնեց Վենսը։