Ահազանգեր են ստացվել արգելափակումների վերաբերյալ․ օգնություն է ցուցաբերվել 266 քաղաքացու

Փետրվարի 6-ի ժամը 08։00-ից մինչև փետրվարի 10-ը՝ ժամը 08։00-ն, ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Փրկարար ծառայությունը։