ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել մոտ 1,95 մլն դոլար արժեքով հերթական հողամասի նկատմամբ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է «հատիկ առ հատիկ» շարքի հերթական նորությունը:


Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող 7090 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:


Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 1 միլիոն 95 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 417 միլիոն 659 հազար դրամ: