Քաղաքացիակենտրոն լրատվություն
Բազմաթիվ ներդրումներ կգան Հայաստան Թրամփի և Փաշինյանի կնքած որոշ համաձայնությունների շնորհիվ։ Այս մասին Զվարթնոց օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս դի Վենսը
ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ Հայաստանում ամերիկյան ներդրումները կարող են հասնել և անցնել 4 մլրդ դոլարը․ «Դրանցից մեկը տվյալների կենտրոնի ստեղծումն է, որն արդեն սկսվել է, և այդ ուղղությամբ ներդրումները կարող են հասնել մինչև 4 միլիարդ դոլարի։ Կստեղծվեն նաև բազմաթիվ աշխատատեղ», - նշեց ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։