Հայաստանում կյանքի միջին տևողությունը դարձել է 78,6 տարեկան, սա մեր կարևորագույն ձեռքբերումն է. Ավանեսյան

 Հայաստանում կյանքի միջին տևողությունը դարձել է 78,6 տարեկան, որն արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է, և սա է մեր կարևորագույն ձեռքբերումը։ Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:


«Առողջապահական համակարգի մի քանի կարևորագույն ցուցանիշներ կան, որոնք խոսում են այն մասին, թե արդյոք այն բոլոր աշխատանքները, որ անում ենք, արդյունք տալի՞ս են, թե՞ չէ: Ամենակարևորն ու առաջնայինը կյանքի միջին տևողությունն է»,- ասաց նախարարը:


Նախարարի խոսքով՝ կյանքի միջին տևողության թվերը սովորաբար ամփոփվում են տարվա կեսին, հետևաբար 2025-ի թվերը դեռ չկան, իսկ 2024-ի արդյունքների համաձայն՝ Հայաստանում կյանքի միջին տևողությունը երկարել է: