Կենցաղում անվտանգության կանոնների պահպանությունը ճակատագրական է երեխաների համար. Ավանեսյան

Մանկական մահացության առումով 2024-ին բավականին դրական տենդենց ունեինք, 2025-ի թիրախը՝ ամեն տարի թիվը նվազեցնելու, ցավոք սրտի, չենք կարողացել ապահովել: Այս մասին 205 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ վերլուծությունների արդյունքում պարզվել է, թե ինչ հանգամանքների բերումով է խաթարվել արձանագրված դրական միտումը:


«Թե՛ ճանապարհատրանսպորտային պատահարների, թե՛ թունավորումների, նաև տնային մահերի առումով մենք ունենք դեպքերի ավելացում, որոնք հանգեցրել են վիճակագրական նման պատկերի»,- ասել է նախարարը՝ միաժամանակ ընդգծելով, որ կենցաղում անվտանգության կանոնների պահպանությունը ճակատագրական է երեխաների համար, և որ պետք է միջոցներ ձեռնարկվեն: