Վաղարշապատում խուզարկություններ են իրականացվում, կան ձերբակալվածներ․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

Վաղարշապատում այսօր առավոտից խուզարկություններ են իրականացվում, կան ձերբակալվածներ, գործը Քննչական կոմիտեի տիրույթում է, հայտնում են Քննչական կոմիտեից:


Ավելի վաղ Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը գրել էր, որ տեղի են ունենում խուզարկություններ և ձերբակալություններ, ձերբակալված է 5 անձ։