Փետրվարի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 13-ամյա տղա։
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծեծված և գտնվում է ծանր վիճակում ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, իսկ երեխային էլ ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Երեխան դաժան ծեծի է ենթարկվել Լոռու մարզի դպրոցներից մեկում, և հենց դպրոցից էլ նրան այդ վիճակում տեղափոխել են հիվանդանոց։
Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են կազմվում։
Դեպքի մասին էլ արդեն ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։
Երեխան 13-ամյա Ալիկ Հ.-ն է, որը սովորում է այն դպրոցում, որտեղից նրան տեղափոխել են հիվանդանոց։