«Ռոսկոմնադզորը» ամբողջությամբ արգելափակել է նաև Facebook-ի, Instagram-ի, «Настоящее время»-ի, DW-ի և BBC-ի կայքերը

Բացի YouTube-ից և WhatsApp-ից  Ռուսաստանում Դոմենային անունների ազգային համակարգի (НСДИ) գրառումներից հեռացվել են նաև մի շարք այլ կայքերի տվյալներ։


Ըստ այդմ՝ НСДИ-ի օգտատերերը չեն կարող մուտք գործել այդ ռեսուրսներ, ներառյալ նրանք, որոնք նույնիսկ պաշտոնապես արգելափակված չեն Ռուսաստանի տարածքում։


Ահա դոմենների ցանկը.


Բրաուզերների կողմից տրվող «DNS_PROBE_FINISHED_NXDOMAIN» սխալը նշանակում է, որ նման դոմեն գոյություն չունի։ Սա փաստում է այն մասին, որ տեղեկագրից պարզապես հեռացվել են այդ ռեսուրսների IP հասցեները։


Ի՞նչ է սա նշանակում Կարգավորողները սկսել են ակտիվորեն կիրառել սահմանափակման նոր մեթոդ՝ DNS գրառումների հեռացում կամ DNS tampering: Նախկինում սա կիրառվում էր կետային եղանակով (օրինակ՝ 2024-ին Discord-ի և Signal-ի արգելափակման ժամանակ), սակայն նման մասսայական հեռացում արձանագրվել է միայն այսօր։


Ի՞նչ անել․ Առայժմ միայն НСДИ-ն է հեռացրել վերոնշյալ ռեսուրսների IP հասցեների մասին տեղեկությունները։ Այլ DNS պրովայդերները շարունակում են անխափան աշխատել։ Հետևաբար, հասանելիությունը վերականգնելու համար կարելի է պարզապես փոխել DNS կարգավորումները կամ օգտվել VPN ծառայություններից։