Լեհաստանը և Իտալիան հայտարարել են, որ չեն միանա Թրամփի «Խաղաղության խորհրդին»

Լեհաստանն ու Իտալիան չեն միանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդին»: Ինչպես հայտնում է Reuters-ը՝ այս մասին հայտարարել են Վարշավան և Հռոմը:


«Հաշվի առնելով խորհրդի ձևի վերաբերյալ որոշակի ազգային կասկածներ՝ Լեհաստանը չի միանա «Խաղաղության խորհրդի» աշխատանքներին, բայց մենք կուսումնասիրենք այն»,-հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կառավարության նիստում։


Նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ Լեհաստանի հարաբերությունները եղել են և կմնան Լեհաստանի առաջնահերթությունը, ուստի եթե հանգամանքները փոխվեն, ինչը հնարավորություն կտա միանալ խորհրդի աշխատանքներին, իրենք չեն բացառում որևէ սցենար:


Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին նույնպես հայտարարել է, որ Իտալիան չի միանա: