Քաղաքացիակենտրոն լրատվություն
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Դ. Դաբաղյան) որոշել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը վերացնել և որպես այլընտրանքային միջոց կիրառել տնային կալանքը:
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին արգելված է մասնակցել պատարագների, այլ սահմանափակումներ ևս կիրառված են:Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Հիշեցնենք՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը Կտրիճ Ներսիսյանի քրոջ որդին է: