Թրամփը մտադիր է ապրիլին այցելել Չինաստան և սպասում է Սի Ցզինպինի պատասխան այցին ԱՄՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ մտադիր է փոխադարձ այցեր իրականացնել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։


«Այո՛, ես այցելելու եմ նախագահ Սիին ապրիլին», — հինգշաբթի օրը լրագրողներին ասել է նա։


Թրամփի խոսքով՝ չինացի առաջնորդը նույնպես կժամանի ԱՄՆ «այս տարի ավելի ուշ»։ «Ես անհամբերությամբ սպասում եմ դրան», — հավելել է Թրամփը։


Ամերիկյան նախագահը նշել է, որ «Չինաստանի հետ հարաբերություններն այժմ շատ լավ են»։ «Իմ հարաբերությունները նախագահ Սիի հետ շատ լավ են», — ընդգծել է Թրամփը։