Մեկնարկեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը․ Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Մեկնարկեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը: Մենք նոր ստանդարտ ենք սահմանում ներքին առաջնությունների կազմակերպման հարցում: Կոչ ենք անում գործընկեր ֆեդերացիաներին լրջորեն մոտենալ ներքին առաջնությունների կազմակերպմանը՝ այն վերածելով տոնի:


Առաջնությանը ներկա են նաև մարզային դպրոցների սաները, որոնք եկել են տեսնելու մեր աստղերի մրցելույթները: