«Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանի համար և դրան նոր արդիականություն հաղորդում»։ Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։
Նա նշել է, որ Վրաստանը՝ որպես կայուն երկիր, ռազմավարական հարաբերություններ է կառուցում իր բոլոր հարևանների հետ։
«Մենք ապրում ենք փոփոխությունների ժամանակաշրջանում, ինչն մեր տարածաշրջանն է՛լ ավելի նշանակալի է դարձնում։ Վրաստանը հանդիսանում է կապող օղակ Եվրոպայի ու Ասիայի միջև և կարևոր է Եվրոպական միության համար։ Տրանսպորտային փոխկապակցվածության հարցն ունի կրիտիկական նշանակություն։ Այս գործընթացում մենք աշխատում ենք մեր հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ համատեղ», — հավելել է նախարարը։