Նոր աշխարհակարգը չպետք է նշանակի, որ իրավացի է նա, ով ուժեղ է․ Ալիև

«Մենք տեսնում ենք, որ Միավորված ազգերի կազմակերպությունն ամբողջությամբ կաթվածահար է եղել։ Այն չի կարող ազդել և ոչ մի հարցի վրա։ Իսկ այլընտրանք չկա»։ Այս մասին Մյունխենում ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։


«Հուսով եմ՝ համատեղ աշխատանքում մենք ավելի շատ առողջ բանականություն կտեսնենք։ Քանի որ նոր աշխարհակարգը չպետք է նշանակի, որ իրավացի է նա, ով ուժեղ է։ Նոր աշխարհակարգը պետք է նշանակի քաղաքակիրթ աշխարհի, հարաբերությունների և միջազգային կարգի նոր մեխանիզմներ», — ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը։