Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում փողոց է բացվել՝ ի պատիվ Ռուսաստանում զոհված զինվորականների

Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում ավարտվել է Սեբել («Նոր աստղ») փողոցի շինարարությունը ի պատիվ «արտասահմանյան ռազմական գործողության հերոս մարտիկների»։ Բացման արարողությունը անձամբ անցկացրել է Կիմ Չեն Ընը, հաղորդում է Հյուսիսային Կորեայի լրատվական գործակալությունը։ ՏԱՍՍ-ը պարզաբանել է, որ խոսքը Ռուսաստանի Կուրսկի մարզում ռազմական գործողությունների մասնակիցների մասին է։


Արարողության ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդը բնակարանների վկայականներ է հանձնել զոհվածների ընտանիքների անդամներին։ Կիմ Չեն Ընը անձամբ է նախաձեռնել շինարարությունը և վերահսկել նախագիծը բոլոր փուլերում։


2024 թվականի նոյեմբերին Հյուսիսային Կորեան Ռուսաստան է ուղարկել 10 հազար զինվորական։ Հյուսիսկորեական զորքերի կորուստները կազմել են ավելի քան 5.000, որոնց մեկ երրորդը զոհվել է։ 2025 թվականի նոյեմբերին հայտնի է դարձել ևս 5.000 զինվորականների տեղափոխելու մասին։