Մարդկանց մոտ հոսանքի վճարները 3,000-5,000 դրամով պակասել են. ՀԾԿՀ նախագահ

Այն պահից, երբ ժամանակավոր կառավարման է հանձնվել ՀԷՑ-ը՝ մարդկանց մոտ հոսանքի վճարները 3,000-5,000 դրամով պակասել են։ Այս մասին հայտարարել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մանուկյանը։


«Անձամբ իմ օրինակով՝ շատ են եղել դեպքեր, երբ փողոցում անծանոթ քաղաքացիներ՝ ինձ ճանաչելով, մոտեցել ու շնորհակալություն են հայտնել, որ այն պահից, երբ ՀԷՑ-ը ժամանակավոր կառավարման է հանձնվել, իրենց մոտ հոսանքի վճարները 3,000-5,000 դրամով պակասել են»,- ասել է Մանուկյանը:


Նա հավելել է, որ չնայած դրան որոշակի քանակի դիմում-բողոքներ ստացել է քաղաքացիներից, որոնք կասկածներ ունեն և պնդում են, որ իրենց մոտ հավելագրման երևույթ են նկատել: Նա պնդել է, որ դիմում-բողոքների հետևից անպայման կգնան: