50 տարվա մուտքի արգելքից հետո, ստուգումներ են սկսվել Սաբուրովի նկատմամբ

Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն (ԱԱԿ) ստուգում է սկսել ստենդափ-կոմիկ Նուրլան Սաբուրովի նկատմամբ։ Այս մասին РИА Новости-ին հայտնել են գերատեսչությունից՝ նշելով, որ իրականացվում են համապատասխան ստուգողական միջոցառումներ՝ կապված արտիստի գործողությունների հետ։


Կոմիտեից նաև հայտնել են, որ մինչև ստուգման ավարտը չի հրապարակվի այն հոդվածը, որի շրջանակում ուսումնասիրվում է գործը։ Այլ մանրամասներ առայժմ չեն ներկայացվում։


Հունվարի 30-ից Սաբուրովի մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելվել է 50 տարի ժամկետով։ Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ որոշումն ընդունվել է ազգային անվտանգության, օրենսդրության պահպանման և ավանդական հոգևոր-բարոյական արժեքների պաշտպանության նկատառումներով։