Իրանը և Միացյալ Նահանգները առանձին բանակցություններ կանցկացնեն Օմանի ԱԳՆ-ի հետ՝ ոչ ուղիղ բանակցությունների շրջանակներում: Այս մասին IRIB հեռուստաալիքի եթերում հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Իսմաիլ Բաղաին։ Ձևաչափը նման կլինի նախորդ փուլին, որի ժամանակ Օմանի արտաքին գործերի նախարարը կփոխանցի երկու կողմերի միջև հաղորդագրությունները։
Նա
հավելել է, որ քննարկումները կկենտրոնանան միջուկային հարցերի վրա։ Բաղաին նաև
նշել է, որ, ինչպես և Իրանը,
Միացյալ Նահանգները նույնպես բանակցություններ կանցկացնի Ատոմային էներգիայի
միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։ Իրանական պատվիրակությունն այժմ մեկնում է Ժնև, քանի
որ միջուկային բանակցությունները դեռ չեն սկսվել։
IRIB-ի
փոխանցմամբ՝ Օմանի ԱԳՆ ղեկավար Բադր ալ-Բուսաիդիի միջնորդությամբ
ընթացող բանակցությունների ընթացքում կքննարկվեն
բացառապես Իրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ պատժամիջոցների վերացման հարցերը։
Իրանը միաժամանակ ընդգծել է, որ մտադիր է պահպանել ուրանի հարստացումը։
Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս
Արաղչիին ուղեկցում են քաղաքական, իրավական, միջազգային և
տնտեսական դիվանագիտության հարցերով նրա տեղակալները, ինչպես նաև ԱԳՆ
պաշտոնական ներկայացուցիչը: Հեռուստաալիքը հաղորդում է, որ բանակցություններին ներգրավված են նաև տեխնիկական,
իրավական և տնտեսական փորձագետներ։
Ժնև
ժամանելուց անմիջապես հետո Արաղչին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ «սպառնալիքների ներքո կապիտուլյացիան» «բացարձակապես» օրակարգում չէ, և որ ինքը ժամանել է «իրական
նախաձեռնություններով»՝ արդար և հավասարակշռված համաձայնության հասնելու համար։
ԱՄՆ
կողմից բանակցային խումբը գլխավորում են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և նախագահ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։