Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետաջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:


 

2026 թվականի ընթացքում արդեն իսկ աջակցություն է ստացել 561 շահառու, վճարվել է շուրջ 492 մլն դրամ։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 15,745 շահառու, վճարվել է շուրջ 11,6 մլրդ դրամ։


 

Հիշեցնենք, որ «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի» շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում՝


 

մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում,

հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։