Apple-ը պատրաստվում է տարվա առաջին մեծ շնորհանդեսին. ի՞նչ է սպասվում մարտի 4-ին

Apple-ը մարտի 4-ին Նյու Յորքում կանցկացնի շնորհանդես, որտեղ սպասվում է միանգամից մի քանի նոր սարքավորումների պաշտոնական ներկայացում: Ընկերությունը պատրաստում է նոր Mac-եր, iPhone և iPad մոդելներ, սակայն դեռ հայտնի չէ, թե կոնկրետ որոնք կստանան պաշտոնական օֆիցիալացում։


Ըստ Mark Gurman-ի, միջոցառման կենտրոնական նորույթներից մեկը կարող է լինել բյուջետային MacBook-ը՝ A18 Pro չիպով, որը նախկինում օգտագործվել է iPhone 16-ի ֆլագմանային մոդելներում։ Թարմացվելու է նաև MacBook Air-ը M5 չիպով, իսկ ֆլագմանային MacBook Pro-ները կստանան M5 Pro և M5 Max չիպերը։ Միջոցառման ընթացքում Apple-ը, ամենայն հավանականությամբ, կներկայացնի նաև նոր մոնիտորներ Mac համակարգիչների համար։


Սմարթֆոնների շարքում ուշադրության կենտրոնում կլինի բյուջետային iPhone 17e-ն, ինչպես նաև նոր iPad-ներ՝ հիմնական A18 չիպով և iPad Air M4 չիպով։ Միջոցառումը կարող է ներկայացնել նաև ծրագրային նորույթներ. սպասվում է iOS 26.4 բետա տարբերակի թողարկումը, որը կներկայացնի Siri-ի թարմացված տարբերակը՝ Google-ի Gemini AI մոդելի հիման վրա աշխատող։