Նախորդ շաբաթ «Ուժեղ Հայաստանը» հայտարարեց, որ իրենց վարչապետի
թեկնածուն Սամվել Կարապետյանն է: Սակայն օրերս
այդ
ուժի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության
ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը՝ անցումային համակարգողի կարգավիճակով։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
պատգամավոր Տիգրան Պարսիլյանի հետ։
Նա նշեց, որ իհարկե Սամվել Կարապետյանը չի կարող դառնալ վարչապետի
թեկնածու, սկսած նրանից, որ Սահմանադրությամբ է արգելվում նրա վարչապետի թեկնածու լինելը։
«Այստեղ հարցը ոչ այնքան համապատասխանել, չհամապատասխանելն է, այլ
վերաբերմունքն է առաջին հերթին Սահմանադրությանը, երկրորդ հերթին՝ ՀՀ-ին, որովհետև,
ինչի մասին են խոսում էդ պահանջները, որոնք ներկայացվում են նաև պատգամավորներին. սրանք
հենց ՀՀ ինքնիշխանությունը պահելու էն մինիմալ գործիքներն են, որոնք պետք են։ Որովհետև
եթե մենք ՀՀ-ում ունենանք մի ղեկավար, որը չի ապրել ՀՀ-ում, էլ չեմ ասում, որ չի հանդիսանում
միայն ՀՀ քաղաքացի, մենք կունենանք վտանգներ, որ ՀՀ-ն կսպասարկի այլ երկրների շահերը,
որ ՀՀ-ն կարող է կառավարվել այլ երկրներից, այլ կենտրոններից»,- ասաց պատգամավորը։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքում տեսանյութի միջոցով
հայտնել է հետևյալը․ «Քոչարյանի թիմի մի մասի՝ Ծառուկյանի ցուցակ տեղափոխվելը
և միասին ընտրություններին մասնակցելու մասին հայտարարելը ևս մեկ անգամ վկայում են,
որ հավաքական ընդդիմության ծրագիրը, պլանը Գյումրիի սցենարի կրկնությունն է ամբողջ
Հայաստանում»։
Այս առնչությամբ պատգամավորն ասաց, որ համամիտ է ասվածի հետ՝ հիբրիդային հարձակման ոչ հաջող
իրականացումն է, որովհետև անընդհատ այս տեղափոխումները խոսում են այն մասին, որ իրականում
այս ուժերը չեն էլ կարողանում հասկանալ ոնց դիրքավորվել այս պահին։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան