ԵՄ-ն մինչև փետրվարի 24-ը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը

Եվրամիությունը մտադիր է ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը մինչև փետրվարի 24-ը՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկի չորրորդ տարելիցը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի ներկայացուցչին։


Նրա խոսքով՝ ԵՄ-ն շարունակում է աշխատանքը այնպիսի միջոցների ուղղությամբ, որոնք նպատակ ունեն Ռուսաստանին զրկել ռազմական գործողություններին աջակցող միջոցներից, ապրանքներից և տեխնոլոգիաներից։


Ներկայացուցիչը նշել է, որ նոր փաթեթի քննարկումն արդեն իսկ ընթանում է անդամ պետությունների կողմից։ Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել էր այն մինչև նշված ժամկետը հաստատելու ձգտման մասին։