Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը իրեն իրավունք է վերապահում կիրառելու ռազմական ուժ, եթե Թեհրանի հետ բանակցությունները մտնեն փակուղի։
«Կարծում
եմ՝ նախագահը [ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը] շատ տարբերակներ ունի։ Մենք ունենք շատ
հզոր զինված ուժեր։
Նախագահը ցուցադրել
է պատրաստակամություն դա օգտագործելու։ Նա նաև ունի հիանալի դիվանագիտական թիմ, և նա ցուցադրել է նաև դա գործի դնելու պատրաստակամություն»,-
ասել է քաղաքական գործիչը
Fox News-ին տված հարցազրույցում։
«Բայց,
իհարկե, նախագահն իրավունք է վերապահում ասելու, թե երբ է իր կարծիքով
դիվանագիտությունը հասել
իր բնական ավարտին։ Մենք հույս ունենք, որ բանը դրան չի հասնի, բայց եթե դա տեղի ունենա, ապա որոշողը կլինի նախագահը»,- եզրափակել է Վենսը։