Ուկրաինայում պատերազմը այս տարի չի ավարտվի․ Պապերգեր

Ուկրաինայում պատերազմը, հավանաբար, չի ավարտվի ընթացիկ տարում։ Այս մասին հայտարարել է գերմանական Rheinmetall ռազմարդյունաբերական ընկերության գլխավոր տնօրեն Արմին Պապերգերը՝ Table Media-ին տված հարցազրույցում։


Նրա խոսքով՝ Կրեմլը շահագրգռված չէ ռազմական գործողությունների ավարտով, ինչի պատճառով հակամարտությունը կարող է շարունակվել։ Պապերգերը նշել է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է շարունակել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը՝ ընդգծելով, որ ընկերությունը պատրաստ է Կիևին մատակարարել լրացուցիչ ռազմական տեխնիկա։


 Սակայն, նրա խոսքով, նման մատակարարումների իրականացման համար պահանջվում է համապատասխան ֆինանսավորում։