Հայտնի է՝ որ հոդվածով է Կտրիճ Ներսիսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել

2026 թվականի փետրվարի 16-ին դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կտրիճ Ներսիսյանի նկատմամբ։ Այս մասին պատասխան Radar Armenia-ի գրավոր հարցման, ասել են գլխավոր դատախազությունից։

Քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով։ Այն վերաբերում է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով դատական ակտը չկատարելուն կամ դրա կատարմանը խոչընդոտելուն։ Արարքը պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։