«Լուկաշենկոն իր իշխանությունը շարունակելու հետ է փոխում Բելառուսի ինքնիշխանությունը». Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել նրա դեմ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ։


«Այսօր Ուկրաինան պատժամիջոցների փաթեթ է կիրառել Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ, և մենք զգալիորեն կակտիվացնենք մեր հակազդեցությունները»,- գրել է Զելենսկին Telegram-ում։


Նա հայտարարել է, որ Բելառուսօ նախագահը «փոխանակում է Բելառուսի ինքնիշխանությունը անձնական իշխանությունը շարունակելու հետ» և օգնում է Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները՝ մեծացնելով իր ներգրավվածությունը ռուս-ուկրաինական հակամարտության էսկալացիայի մեջ։ «Դրա համար հատուկ հետևանքներ կլինեն»,- հավելել է Զելենսկին։