Երևանի մետրոպոլիտենում մուտքի և ելքի հին դռները փոխարինվել են նորերով

Երևանի մետրոպոլիտենում ևս մեկ կարևոր բարելավում է իրականացվել։


Մետրոպոլիտենի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ ընդհանուր փոխարինվել է 135 դուռ։


«Նախորդ անգամ դռները նորացվել էին դեռևս 2010 թվականին։ Մենք շարունակում ենք քայլ առ քայլ բարելավել մետրոպոլիտենի պայմանները՝ ստեղծելով ավելի հարմար, անվտանգ և ժամանակակից միջավայր բոլոր ուղևորների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: