Մանրամասներ Երևանում հնչած կրակոցների դեպքից․ կա 10 վիրավոր

Այսօր՝ փետրվարի 18-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն գլխի վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Աբելյան փողոցի 9 հասցեում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։


«Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Այս պահին տեղում արդեն աշխատում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները։


Դեպքի փաստով քննչական բաժնում մի խումբ անձանց նկատմամբ սպանության փորձի հատկանիշներով և ապօրինի զենք պահելու, կրելու, օգտագործելու հատկանիշներով։ 


Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից և ատրճանակից կրակված մի քանի պարկուճ, արնանման դանակ, «Լեքսուս» որի վրա առկա են կրակոցի հետքեր։ 


Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են վիրավորների և լեքսուսի սեփականատիրոջ ինքնությունը»,-հայտնում է «shamshyan.com»-ը։