ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հետ զրուցել ենք ներքաղաքական իրավիճակի,
ԱԺ ընտրություններից առաջ հնարավոր միավորումների մասին։
Նրա խոսքով՝ ընդդիմադիր դաշտի
գրեթե բոլոր ուժերի միակ նպատակը իշխանությանը հեռացնելն է, այլ որևէ առարկայական ծրագիր,
առաջարկ, տեսլական այդ մարդիկ չունեն։
Երեկ Հանրային հեռուստաընկերության
եթերում «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ
իրենք բոլոր ընդդիմադիր շրջանակների հետ պատրաստ են համագործակցել, «Գյումրի-2» անել։
Այս առնչությամբ պատգամավորն
ասաց․ «Գյումրի-2 մենք թույլ չենք տա, որ որևէ
մեկն անի, ուղղակի պետք է մարդկանց հետ խոսենք և բացատրենք, որ այս բոլոր, այսպես կոչված,
ընդդիմադիր ուժերը, որոնք մանր-մանր ստեղծվում են, և ամեն մեկը մի խելացի բան է ասում,
իրականում իրենց հիիմնական նպատակը ՀՀ-ին խաղաղության ուղեծրից գցելն է։ Որովհետև իրենք
ՀՀ շահը չեն սպասարկում, և հետևաբար այդ ուժերը պետք է միավորվեն, որպեսզի կարողանան
իշխանությանը հեռացնել, որն էլ խաղաղության օրակարգի առաջամարտիկն է։ Կան իհարկե էլի
ուժեր, որոնք խաղաղության օրակարգին կողմ են, բայց էն մնացածը ուղղակի չեն կարողանում
հանդգնել ժողովրդին ասել, որ գիտեք ինչ կա՝ մենք պատրաստվում ենք ձեր զավակների հաշվին
մեր հարցերը լուծել, գալ իշխանության»,- հավելեց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան