Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Վաշինգտոն՝ մասնակցելու «Խաղաղության խորհրդի» անդրանիկ նիստին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Ադրբեջանի նախագահը Վաշինգտոնում հանդիպել է ամերիկա-իսրայելական հասարակայնության հետ կապերի կոմիտեի գործադիր տնօրեն Էլիոթ Բրանդտի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ՝ փետրվարի 19-ին մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք «Խաղաղության խորհրդի» առաջին նիստին։
«Խաղաղության խորհրդին» հրավիրվել է մոտ 60 համաշխարհային առաջնորդ, որոնցից մի քանիսը, այդ թվում՝ Հայաստանը, հիմնադիր անդամներ են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Խաղաղության խորհրդի» նախագահն է։