Ի՞նչ պայմաններ է դրել Թրամփի վարչակազմը Թեհրանի առջև․ Fox News

Ամերիկայի Միացյալ Նահանգները բացահայտ հայտարարել են, որ Իրանը պետք է ամբողջությամբ հրաժարվի իր միջուկային ծրագրից, ներառյալ ուրանի հարստացման հնարավորությունները, և զգուշացրել են, որ այդ պահանջները չկատարելու դեպքում Թեհրանը կբախվի այլ տարբերակների, այդ թվում՝ ռազմական միջոցների:


Այս մասին հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:


Ըստ պարբերականի տվյալների՝ Վաշինգտոնը պնդում է, որ ցանկացած համաձայնագիր պետք է նախատեսի Իրանի միջուկային ծրագրի լիակատար վերացում, ներառյալ ուրանի հարստացման կարողությունները, ինչպես նաև սահմանափակումների սահմանում Թեհրանի բալիստիկ հրթիռների ծրագրի նկատմամբ և աջակցության դադարեցում դաշնակից զինված խմբավորումներին, ինչպիսիք են ՀԱՄԱՍ-ը և Հեզբոլլահը: