Ձյուն և ձնախառն անձրև. իրավիճակը ճանապարհներին

Փետրվարի 19-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:


 

«Արթիկի, Աշոցքի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Անիի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։


 

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։


 

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրությունում։