Վանաձորում եղևնի է տապալվել. վնասվել են գազատար խողովակները

Վանաձորում ուժեղ քամու հետևանքով տապալվել է հսկայական եղևնի:


Ծառի ընկնելու հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով փետրվարի 19-ին՝ ժամը 12:40-ից, դադարեցվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան, Տիգրան Մեծի, Մյասնիկյան և Վարդանանց փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։


Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 17:00։