ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ քննարկել ենք ներքաղաքական զարգացումների
և առաջիկա ԱԺ ընտրություններից առաջ քաղաքական վերադասավորումների մասին։ Նախորդ շաբաթ
«Ուժեղ Հայաստանը» հայտարարեց, որ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է:
Սակայն օրերս այդ ուժի ներկայացուցիչ Գոհար Մելոյանն էլ հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»
կուսակցության ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը՝ անցումային համակարգողի
կարգավիճակով։
«Սա նշանակում է, որ մարդիկ և
ընդհանրապես այդ ձևավորված կուսակցությունում
որևէ մեկը չի ուսումնասիրել Սահմանադրությունը, տեղյակ չէ ՀՀ օրենքներից և պատկերացում
չունի, որ Սամվել Կարապետյանը որևէ դեպքում, որևէ սցենարով չի կարող դառնալ ՀՀ վարչապետ,
ՀՀ նախագահ և ՀՀ ԱԺ պատգամավոր։ Եվ հետևաբար այս թեման կարելի է փակել, իսկ այդ աճպարարությունները,
այդ անցումային թեկնածուն, անցումային կառավարությունը դեժավյու են առաջացնում բոլորիս մոտ։ Հիշում ենք՝ 2020 թվականից հետո էդ
բոլոր միտինգների ժամանակ հայտարարվում էր, որ պիտի անցումային կառավարություն ստեղծվի։
Էդ անցումային բառն իրենք շատ-շատ սիրում են, բայց դա անիրատեսական է, ինչպես որ անիրատեսական
է եղել 2020-ին, 2021-ին, 2022-ին, 2023-ին,
և էդպես շարունակ»,- ասաց Լուսինե Բադալյանը։
Նրա խոսքով՝ իսկ այս դեպքում
ընդհանրապես սա աբսուրդային է, որովհետև, իր կարծիքով՝ մեր քաղաքացիները պիտի հասկանան,
որ մարդիկ դեռ իշխանության չեկած՝ թքած ունեն Սահմանադրության և ՀՀ օրենքների վրա,
բա որ գան իշխանությա՞ն՝ ինչ կլինի։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան