49-ամյա ռուս գեներալ-մայոր Ռոման Դեմուրչիևը անձնական նամակագրության մեջ նկարագրել է ուկրաինացի զինվորների նկատմամբ դաժան վերաբերմունքը: Նյութերը ուսումնասիրել են «Սխեմաներ» և «Սիստեմա» հետաքննչական նախագծերը։
Հրապարակման
համաձայն՝ Դեմուրչիևը կնոջն
ուղարկել է կտրած ականջների լուսանկար՝ այն
ուղեկցելով ցինիկ
մեկնաբանություններով:
Նամակագրության մեջ նա նաև նկարագրել է գերիների
մահապատիժներն ու սպանությունները՝ դրանք չընկալելով որպես հանցագործություններ:
Բացի դրանից, գեներալը գերիներին անվանել է ռազմական հակահետախուզության համար «նվերներ» և հիշատակել կտտանքների կիրառումը: Ռազմագերիների փոխանակման արդյունքում ազատ արձակվածներից մեկը հաստատել է, որ Դեմուրչիևի ենթակաները ծեծի և էլեկտրաշոկի են ենթարկել իրեն:
Նամակագրության մեջ նաև նշվում է
երեք բանտարկյալների սպանության մասին՝ նրանց
հանձնվելուց հետո:
Գեներալ-մայորի կոչում նրան շնորհել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Գեներալը շարունակում է մնալ ծառայության մեջ: